Կյանքը de factoՀասարակություն

Նախագահի,վարչապետի ու ԱԺ նախագահի ընտանիքների անդամները բուժօգնություն կստանան բյուջեի հաշվին, ԱԺ նախագահը կապահովվի անձնական բժշկով. նախագիծ

664views

Վարչապետի աշխատակազմը հանրային քննարկման է ներկայացրել «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացում անելու նախագիծ, համաձայն որի`առաջարկում է պետական բյուջեի միջոցների հաշվին ապահովել Հանրապետության նախագահի, վարչապետի և Ազգային ժողովի նախագահի ընտանիքի անդամների Հայաստանում գործող բժշկական կազմակերպություններում բժշկական օգնությունն ու սպասարկումը, ինչպես նաև ԱԺ նախագահին ապահովել առանձին բժշկով։

Այս մասին  տեղեկանում ենք իրավական ակտերի հրապարակման միասնական կայքից։

Գործող օրենքով հանրապետության նախագահի և վարչապետի առողջական վիճակին հետևելու նպատակով առանձնացվում է անձնական բժիշկ, իսկ ԱԺ նախագահին` ոչ։

Կառավարությունն այդ որոշումն անհասկանալի է որակել և օրենքի լրացմամբ ցանկանում է փոխել այն։

«Հանրապետության նախագահի և նրա ընտանիքի անդամների (ամուսին, զավակ, ծնող) , վարչապետի և նրա ընտանիքի անդամների,Ազգային ժողովի նախագահի և նրա ընտանիքի անդամների համար ապահովվում է Հայաստանի Հանրապետությունում գործող բժշկական կազմակերպություններում բժշկական օգնությունն ու սպասարկումը՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին՝ Կառավարության սահմանած կարգով》,֊նշվում է նախագծում։

Leave a Response