Ամենը՝ մեզոթելերի մասին. մանրամասնում է էսթետիկ կոսմետոլոգը
Գեղեցկությունն ընդգծելն ու պահպանելը, մշտապես երիտասարդ լինելու ձգտումը ցանկացած ժամանակաշրջանում եղել և մնում է կանանց գլխավոր խնդիրն ու նպատակներից մեկը: Կանացի խնդիրներն ու նպատակները մնում են նույնը և ժամանակի հետ համընթաց փոխվում են միայն դրանց իրականացման տեխնոլոգիաները : Ներկայումս լայնորեն տարածում է գտել երիտասարդության պահպանման, մաշկի ձգման քիչ տրավմատիկ մեթոդը՝ մեզոթելերը, որի տեսակների, արդյունավետության, արդյունքի և այլ հարցերի շուրջ զրուցում ենք բժիշկ-կոսմետոլոգ, էսթետիկ կոսմետոլոգ Անի Մուրադյանի հետ: Բժշկուհի Մուրադյան, ի՞նչ մեթոդ է մեզոթլերը և ի՞նչ տեսակներ կան: Մեզոթելերը դա մաշկի ձգման համեմատաբար ցածր տրավմատիկ բնույթ կրող մեթոդ է: Մաշկի մեջ...


