ԳլխավորԿյանքը de factoՀամայնքներ

Բոլոր գյուղերի ‹‹բնավորությունները›› տարբեր են. Մ. Հայրապետյան

Հայաստանի Արարատի մարզի Բերքանուշ գյուղը հիմնադրվել է 1828 թվականին՝  Խոյի գավառից գաղթած մեր նախապապերի կողմից, որից հետո`  1915 թվականին  Վանից գաղթած արևմտահայերը և 1940 թվականին Իրանից հայրենադարձները համալրել են գյուղի բնակչության կազմը: Մարզկենտրոնից 2կմ. հարավ-արևմուտք գտնվող Բերքանուշում գյուղացիների հիմնական զբաղմունքը հողագործությունն է, մասնավորապես՝ այգեգործությունն ու բանջարաբուծությունը: Անասնապահությամբ ևս զբաղվում են, սակայն Հյուսիս-Հարավ մայրուղու կառուցումը վերջերս մեծ դժվարություններ է ստեղծել գյուղացիների համար՝ անասուններին արոտավայր տանելու և նաև այլ հարցերի հետ կապված: Այս առումով համայնքի ղեկավար Մանվել Հայրապետյանը մեզ հետ զրույցում ասաց. ‹‹Մեր խնդրանքով վարչապետն ընդառաջել է, նախագահին էլ են տեղյակ պահել խնդրի մասին և արդեն իսկ մեր հարգարժան...
Գլխավոր

‹‹Ժողովուրդն ուզում է, որ իր ‹‹մատից փուշ հանեն››››

‹‹Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն մեզ մոտ անցավ արդար, թափանցիկ, կարելի է ասել՝  մի քայլ առաջ: Քվեարկության ամբողջ ընթացքը նկարահանավել է: Առավոտյան ժամը 8-ից  մինչև 11-12-ը Եվրոպայի խորհրդի դիտորդները մեր տեղամասում են եղել՝ հետևելով ողջ ընթացքին,  այնուհետև նույնը նաև միջազգային և տեղական դիտորդները: Ամբողջ ընտրական պրոցեսում որևէ խախտում չի արձանագրվել, ժողովրդի գերակշիռ մեծամասնությունը քվեարկելու է ‹‹այո›› ››,- մեզ հետ զրույցում անդրադառնալով դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին ասաց Արարատի մարզի Խաչփառ համայնքի ղեկավար Ղ.Մարտիրոսյանը: Իսկ թե ինչ աստիճանում էր գտնվում ժողովրդի տեղեկացվածությունը սպասվող փոփոխությունների վերաբերյալ և արդյոք մարդիկ քաջատեղյակ էին, թե...
ԱռողջապահությունԳլխավոր

Երևանի թիվ 19 պոլիկլինիկան հանրապետությունում խոշորագույններից մեկն է

Շարունակելով  ստացիոնար բուժհաստատությունների  և, առհասարակ, առողջապահական համակարգի սպասարկման, խնդիրների, նորությունների, հեռանկարների ու ոլորտին վերաբերող այլ հարցերի շուրջ մեր զրույցների շարքը՝ այս անգամ ներկայացնում ենք հանրապետությունում խոշորագույններից մեկի՝ Երևանի թիվ 19 պոլիկլինիկայի տնօրեն Սամվել Սարգսյանի հետ մեր բազմաբովանդակ  և ճշգրիտ տեղեկատվությամբ հագեցած հարզացրույցը: Պարոն Սարգսյան, ինչպիսի՞ն է Երևանի թիվ 19 պոլիկլինիկայի այսօրը, ինչ ծավալներով եք աշխատում և տարիքային ո՞ր խմբերին եք սպասարկում : Ինչպես յուրաքանչյուր օրը, այնպես էլ այսօր պոլիկլինիկայի համար լուսավոր է և հագեցած աշխատանքային հոգսերով: Երևանի թիվ 19 պոլիկլինիկան սպասարկում է շուրջ 84.000 բնակչության: Այն իր բնակչության թվով և սպասարկման անձնակազմով համարվում է հանրապետության...
ԳլխավորԿյանքը de factoՀամայնքներ

Ուժեղ քամին Արմավիրի մարզի Արտիմետ գյուղում ավերածությունների պատճառ է դարձել (լուսանկարներ)

Վերջին օրերին ուժեղ քամին ավերածությունների պատճառ է դարձել գրեթե ողջ հանրապետությունում ՝ առանց այն էլ դժվարություններով ապրող մարդուն գցելով անելանելի դրության մեջ: Ասվածիս վառ օրինակն է Արմավիրի մարզի Արտիմետ գյուղը, որտեղ նոյեմբերի 13-ի լույս  14-ի գիշերը սաստիկ քամին պոկել է գյուղացի Վարդան Կիրակոսյանին պատկանող, բնակելի տան հարևանությամբ գտնվող, որպես մառան ծառայող շինության պատն ու տանիքը՝ վնասելով նաև մեքենան: Կարծես թե այսքանը բավարար չէր՝ տանիքի թիթեղը ուժեղ հոսանքից պատուհանը ջարդվելով ներս է ընկել՝ ահ ու սարսափի մատնելով տան անդամներին: Բարեբախտաբար, կամ երեևի թե ճիշտ կլինի սա հրաշք համարել, բայց սենյակում այդ...
1 335 336 337 338 339 341
Page 337 of 341