Հայ ակադեմիկոսը քաղցկեղը կանխարգելող պատվաստանյութ է ստեղծել
Ռուսաստանի գիտություններ ակադեմիայի ակադեմիկոս, օնկոլոգ Լեւոն Մկրտչյանը, որին ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանը օրերս «Ոսկե աստղ» պատվո նշան հանձնեց, ստեղծել է քաղցկեղը կանխարգելող պատվաստանյութ. «Ես քսանհինգ տարի աշխատել եմ` պրոֆիլակտիկ հակաքաղցկեղային պատվաստանյութ ստեղծելով : Ընդգծում եմ`պրոֆիլակտիկ, քանի որ այժմ աշխարհում կա մոտ երեսուն թերապեւտիկ պատվաստանյութ: Փորձակումների ընթացքում պարզ դարձավ, որ պատվաստանյութը ոչ միայն բարձրացնում է հակաքաղցկեղային բնական դիմադրողականությունը, այլեւ ինչ-որ չափով նպաստում, որ քաղցկեղ չառաջանա: Ինչ-որ չափով եմ ասում, քանի որ օնկոլոգիայում ընդունված չէ միանշանակ բնորոշումներով առաջնորդվել: Պատվաստանյութի շնորհիվ ոչ միայն քաղցկեղը կկանխարգելվի, այլեւ քաղցկեղի վիրահատությունից հետո հնարավոր կդառնա մետաստազների չառաջացումը,...




