Կյանքը de factoՄիջազգայինՊաշտոնական

Հայ գերիների հարցից բացի փաթեթում եղել է երկու կետ, որոնք եղել են Ռուսաստանի դեմ. պարզաբանում՝ հայտնի քվեարկության մասին

6.1kviews

ԵԽԽՎ-ում Ռուսաստանի պատվիրակների կողմից հայ ռազմագերիների հարցը օրակարգ մտցնելուն «դեմ քվեարկելու» մասին տարածվող լուրերը ունեն խիստ արհեստածին և մանիպուլացիոն բնույթ, քանի որ օրակարգը դրվում է քվեարկության ոչ թե առանձին կետերով, այլ ամբողջական։

Ապրիլի 19-ի օրակարգում, բացի Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների կետից, ներառված են եղել նաև Նավալնիի ձերբակալման 1.5.1, և Եվրոպայում խաղաղության դեմ Ռուսաստանի սպառնալիքին վերաբերող 1.5.6 կետերը։

Ռուսաստանի պատվիրակությունը դեմ է քվեարկել ոչ թե Ադրբեջանում պահվող Հայ ռազմագերիների հարցը օրակարգ ներառելուն, այլ իրենց պետության դեմ օրակարգում ընդգրկված նշված երկու կետերին։

Սա ուղղակի նշեմ, որ տարբերեք իրավիճակն օբյեկտիվ գնահատող մարդկանց կեղծարար մանիպուլյատորներից։

Արթուր Ղազինյան

Leave a Response