Կյանքը de factoՀասարակություն

44-օրյա պատերազմից անցել է 1 տարի……

701views

Սեպտեմբերի 27-ին՝ ուղիղ մեկ տարի առաջ, Ադրբեջանը լայնածավալ հարձակում սկսեց Արցախի ուղղությամբ` ինտենսիվ կրակի տակ էր պահելով Արցախի ամբողջ տարածքը՝  ռմբակոծվելով  նաև Ստեփանակերտը։

44 օր տևած պատերազմի ընթացքում, ըստ պաշտոնական տվյալների զոհվեց մոտ 4000 հայ զինծառայող, հայկական կողմն ունեցավ տարածքային հսկայական կորուստներ։

Պատերազմն ավարտվեց նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ համաձայնագրով, որով Ադրբեջանին անցան Քարվաճառը, Ակնան, Բերձորը՝ բացառությամբ Լաչինի միջանցքի, նաև Շուշին, Հադրութը,  Ասկերանի և Մարտակերտի շրջանի որոշ գյուղեր։

Մինչ օրս Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից հայ զինծառայողների մարմիններ են հայտնաբերվում։ Ադրբեջանը շարունակում է պահել հայ ռազմագերիներին, կան հարյուրավոր անհետ կորածներ։

Այսօր ժամը 11։00-ին Հայաստանում և լռության րոպե է հայտարարված՝ ի հիշատակ պատերազմում զոհված հայ զինծառայողների։

Հիշատակի միջոցառումներ ու երթեր են անցկացվում դեռևս երեկվանից։

Leave a Response