Կյանքը de factoՊաշտոնական

«Թույլատվական փաստաթղթեր» էլեկտրոնային համակարգին միացվել են ևս մի շարք պետական մարմիններ․ ՊԵԿ

Copyright © State Revenue Committee of RA All rights reserved
5.4kviews

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ «Թույլատվական փաստաթղթեր» էլեկտրոնային համակարգին միացվել են նաև ՀՀ պաշտպանության, ՀՀ շրջակա միջավայրի, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունները և ՀՀ ոստիկանությունը։ Այս մասին հայտնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

Նշենք, որ «Թույլատվական փաստաթղթեր» էլեկտրոնային համակարգը գործարկվել է 2021թ. հոկտեմբերի 1-ից: Գործընթացն իրականացվում է փուլերով: Ծրագրին աստիճանաբար միանում են թույլատվական փաստաթղթերի տրամադրման գործընթացում ներգրավված 17 պետական գերատեսչություն և կազմակերպություն: Ներկա դրությամբ համակարգում արդեն իսկ ընդգրկված է 8 պետական մարմին:

«Թույլատվական փաստաթղթեր» համակարգի ներդրման արդյունքում կպարզեցվի մաքսային ձևակերպումների և թույլատվական փաստաթղթերի տրամադրման գործընթացը, նվազագույնի կհասցվեն պետական մարմինների հետ շփումները, կխնայվի ժամանակ և ռեսուրս։

Համակարգի ներդրման գործընթացը շարունակվում է:

Leave a Response