Առողջապահություն

Արամայիս Սահակյան․․․ երբ ԲԺԻՇԿ լինելը մեծագույն պատիվ է

82.2kviews

 

Եթե այս աշխարհում ապրող ամեն հայ, հավատարիմ իր կոչմանն ու արմատներին,  ուժերի ներածին չափով օգնի ու սատար կանգնի սեփական հայրենիքին,  հային, մենք, պարզապես, անպարտելի կլինենք։

Այսօրվա մեր հերոսը ազգասեր հայորդի, CMS ժամանակակից վիրաբուժության կլինիկայի պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության բաժանմունքի ղեկավար, Այրվածքաբանության ազգային կենտրոնի միկրովիրաբույժ, «Նյու Մեդ» ուրոլոգիայի կենտրոնի պլաստիկ վիրաբույժ Արամայիս Սահակյանն է։

Համեստ, բայց հայրենիքի ու հիվանդի հոգսերով ապրող բժշկին դժվարությամբ համոզեցինք, որ պատմի իր մասին․ այդպես է, չէ՞, մեծ գործեր կատարողները սովորաբար քիչ են խոսում, նրանք լուռ ու մունջ իրենց գործն են անում։

Բայց, հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեզանից յուրաքանչյուրի համար նմանատիպ մարդկանց օրինակը կարող է վարակիչ, ոգևորող ու ապրեցնող լինել, սիրով պատմում ենք մեր կողքին ապրող բժշկի «Մի կյանքի պատմություն»–ից…

Արամայիս Սահակյանն, ով ունի  1000-ից ավելի հաջողված վիրահատություն, սովորել է Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում՝ ավարտելով բակալավրիատը, մագիստրատուրան, ինտերնատուրան, օրդինատուրան։ Մինչ 2015 թվականն աշխատել է որպես ռազմական բժիշկ, դրանից հետո մասնագիտացել է պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության ոլորտներում՝ իրականացնելով հետևյալ ծառայությունները՝ ռինոպլաստիկա, սեպտոպլաստիկա, բլեֆարոպլաստիկա, աբդոմինապլաստիկա, օտոպլաստիկա, լազերային պլաստիկա (ստորին քթային խեցիների փոքրացում, ենթամաշկային մազանոթների այրում՝ լազերային եղանակով), շրթունքների մեծացում՝ ֆիլլերների և ճարպի միջոցով, դեմքի, ճակատի, հոնքերի, պարանոցի ձգում, կրծքագեղձի ձգում, մեծացում և փոքրացում, մաստոպեքսիա, բազուկների, ազդրերի պլաստիկա, լիպոսակցիա, սպիերի, մաշկի ու ենթամաշկի գոյացությունների հեռացում և այլն։

Չնայած մեր համեստ բժիշկը մի փոքր «ժլատ» գտնվեց իր կյանքի ու գործունեության մասին որոշակի դրվագներ պատմելուց, այնուամենայնիվ, նշենք, որ վերջինս, որպես արժանի հայորդի, կամավորության սկզբունքներով, 44-օրյա պատերազմի ժամանակ, համախմբելով բժիշկ ընկերներին, բուժօգնություն է ցուցաբերել վիրավորներին, որը մինչ օրս էլ շարունակվում է։

Հարկ է նշել նաև, որ փորձառու վիրաբույժը ոչ միայն իր հայրենակիցների կյանքերն է փրկում, գեղեցկության հաճելի զգացողություններ  պարգևում, այլև արտերկրացիների, քանզի նրան շատ հաճախ են հրավիրում տարբեր երկրներ՝ բարդ վիրահատություններ կատարելու։

Հավելենք միայն, որ «ԲԺԻՇԿ»-ը մասնագիտություն չէ, այլ կոչում, որին կամ արժանանում են, կամ՝ ոչ, իսկ ՄԱՐԴ լինելը մեծագույն պատիվ է, որն էլ տքնաջան վաստակի արդյունք է։

Շնորհակալ ենք, ԲԺԻ՜ՇԿ…

 

 

Leave a Response