Կյանքը de factoՀասարակություն

ՊՆ N զորամիավորումում անցկացվել է եռափուլ օպերատիվ մարտավարական զորավարժություն

30.9kviews

Նոյեմբերի 2-ից 4-ը N զորամիավորումում անցկացվել է եռափուլ օպերատիվ մարտավարական զորավարժություն։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն:

1-ին փուլում բանակային կորպուսը և ենթակա զորամասերը իրականացրել են «Լրիվ» մարտական պատրաստության միջոցառումներ, ստորաբաժանումները դուրս են բերվել մշտական տեղակայման վայրերից, և նախորոշված շրջաններում ծավալվել դաշտային կառավարման կետեր։ 2-րդ փուլում խաղարկվել է պաշտպանական օպերացիան, որի ընթացքում, համաձայն իրադրության զարգացման պլանի, տրվել են ներածականներ, որոնց հիման վրա էլ 3-րդ փուլում իրականացվել են հարձակողական գործողություններ։

Զորավարժության մասնակիցները կատարելագործել են մասնագիտական գիտելիքները և գործնական հմտությունները։

Leave a Response