Վարորդական վկայական ստանալու քննություն հանձնելու գործընթացում արագացված ծառայություններ կներդրվեն

221views
Մայիսի 15-ին ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՆԳ նախարար Արփինե
Սարգսյանի ներկայացրած «Ճանապարհային երթեւեկության անվտանգության
ապահովման մասին» օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ
լրացումներ կատարելու նախագծերի փաթեթին։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունից:
Օրենսդրական նախաձեռնությամբ՝ կթույլատրվեն նաեւ թվային տարբերակով
վարորդական վկայականները, հնարավորություն կստեղծվի արտահերթ
մասնակցելու վարորդական իրավունքի վկայականի հաջորդ որակավորման
քննությանը՝ որպես քաղաքացիներին մատուցվող արագացված ծառայություն։
Մասնավորապես՝
✔️ արտահերթ ծառայությունների ստացման հնարավորություն կտրվի այն անձանց,
որոնք առաջին անգամ մասնակցել են վարորդական իրավունքի վկայական
ստանալու որակավորման տեսական կամ գործնական քննությանը եւ ստացել են
բացասական արդյունք։ Գործող կարգավորման համաձայն՝ հաջորդ անգամ
ստանդարտ սպասելաժամանակը համապատասխանաբար 7 կամ 30 օր է։
Քննական գործընթացն առաջին անգամ չհաղթահարած անձը, օրենքով
սահմանվող վճարի դիմաց, հնարավորություն կունենա հաջորդ իսկ օրը կամ
երրորդ օրը արտահերթ մասնակցելու որակավորման քննությանը՝ ստանդարտ 7
օրվա փոխարեն։ Քննական գործընթացը երկրորդ անգամ չհաղթահարած անձը
նմանատիպ հնարավորություն կունենա՝ մեկշաբաթյա կամ երկշաբաթյա
ժամկետում՝ ստանդարտ 30 օրվա փոխարեն։
✔️ Հաշվառման վկայագիրը եւ վարորդական վկայականը հասանելի կլինեն թվային
տարբերակով։ Իրավաչափ կհամարվի ՀՀ տարածքում երթեւեկությունը առանց
պլաստիկ վարորդական վկայականի (ֆիզիկական առկայության)։
add a comment