Միջազգային

«Պուտինն ԱՄՆ-ին թույլ չի տա ուժի դիրքից խոսել Ռուսաստանի հետ»․ Պեսկով

54views

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ նախագահ Վլադիմիր Պուտինը Միացյալ Նահանգներին կամ որևէ այլ երկրի թույլ չի տա իր հետ ուժի դիրքից խոսել, հայտնում է Russian.rt.com լրատվականը:

«Ամերիկացիները հիմա մանտրայի պես կրկնում են, որ բոլորի հետ խոսելու են ուժի դիրքից: Պուտինն ու Ռուսաստանի ղեկավարությունից  որևէ մեկը թույլ չի տա ամերիկացիներին կամ այլ մեկին այդպես խոսել մեզ հետ: Դա բացառված է», — ասել է Պեսկովը «Արգումենտի ի Ֆակտի» թերթին տված հարցազրույցի ընթացքում։

Պատասխանելով ԱՄՆ-ի հետ դիվանագիտական հարաբերությունների հնարավոր խզման մասին հարցին՝ Պեսկովն ասել է, որ նման ծայրահեղ սցենարներից խոսել չի ցանկանա։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանը կքննարկի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի՝ ՌԴ նախագահին ուղղված կլիմայի գագաթնաժողովին մասնակցելու հրավերը։

Leave a Response