3k
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին բացատրել է, թե ինչու երկրի նախագահը դեռ գեներալի կոչում չունի, գրում է ria.ru-ն։
Նրա խոսքով՝ պետության ղեկավարը «անկասկած, բազմիցս վաստակել է այդ կոչումը», բայց դա հիմա առաջնահերթություն չէ։
«Նա երկրի նախագահն է, կադրային սպա չէ», — նշել է Կրեմլի ներկայացուցիչը:
Մամուլի քարտուղարը նաև պարզաբանել է, որ Պուտինը կենտրոնանացած է երկրի կառավարման վրա։
Ինքը՝ Պեսկովը, ինչպես պարզվել է ճեպազրույցի ժամանակ, ավագ լեյտենանտ է։
add a comment