Միջազգային

«2020-ը Երկրորդ աշխարհամարտից ի վեր համաշխարհային տնտեսության համար ամենավատ տարին էր». Պուտինը

5.5kviews

2020 թվականը համավարակի պատճառով դարձել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո համաշխարհային տնտեսության համար ամենավատ տարին: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Կնշեմ, որ անցյալ տարին համաշխարհային տնտեսության համար ամենադժվարն էր Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից ի վեր»,-ասել է Պուտինը ներդրումային ակտիվությունը մեծացնելու միջոցառումների վերաբերյալ հանդիպման ժամանակ:

Մոլորակի ՀՆԱ-ն 2020 թվականին նվազել է 3,5 տոկոսով, նշել է Ռուսաստանի առաջնորդը:

«Պատճառներն օբյեկտիվ են: Սա առաջին հերթին համավարակաբանական իրավիճակն է, հարկադիր սահմանափակումների ներդրումը, որոնք բացասաբար են անդրադարձել բիզնեսի վրա, և ընդհանրապես տնտեսական դինամիկայի վրա»,-ասել է Պուտինը:

Leave a Response