Կյանքը de factoՀասարակություն

Քանաքեռ-Զեյթունի մանկապարտեզների աշխատանքը կասեցվել է. ահազանգեր կան, որ ծորակի ջուրը պղտոր է

366views

Քանաքեռ-Զեյթունի մանկապարտեզների աշխատանքը կասեցվել է՝ պայմանավորված ջրի պղտորվածության մասին ահազանգերով: Այդ մասին վարչական շրջանի ֆեյսբուքյան էջում հայտարարություն են տարածել:

«Այսօր առավոտից վարչական շրջանի մի քանի բնակիչներից ստացել ենք ահազանգ այն մասին, որ ծորակի ջուրը պղտոր է կամ ժանգագույն: Վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի համապատասխան աշխատակիցները կապվել են «Վեոլիա ջուր» ընկերության հետ, փոխանցել ահազանգը: Ապահովության համար վարչական շրջանի ղեկավարի հրահանգով կասեցվել են վարչական շրջանի մանկապարտեզների աշխատանքները: Ջրամատակարար օպերատորի հետ տարվում է համապատասխան գործառույթ՝ պարզելու ջրի պղտորվածության պատճառը և վերացնելու հետևանքը», — նշված է հայտարարության մեջ:

Վարչական շրջանից վստահեցնում են, որ իրավիճակը վերահսկողության տակ է:

Leave a Response