Բանակի հայտարարությունից հետո եթե ոստիկանությունը փորձի ուժ կիրառել, բանակը կմտնի Երևան, իսկ հաջորդ քայլով ոստիկանությունը վայր կդնի վահանները. քաղաքագետ
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի և Կառավարության հրաժարականի պահանջով բանակի հայտարարությանը: Նա մասնավորապես նշել է՝ սա նշանակում է, որ եթե ոստիկանությունը փորձի ուժ կիրառել, բանակը կմտնի Երևան, իսկ հաջորդ քայլով ոստիկանությունը վայր կդնի վահանները։ Գրառումը՝ ստորև.
Ի՞նչ է նշանակում ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությունը
ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարության մեջ ասված է «Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ զինված ուժերը պահանջում են ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը, միաժամանակ նախազգուշացնում՝ ձեռնպահ մնալ ժողովրդի դեմ ուժ կիրառելուց, ում զավակները զոհվել են՝ պաշտպանելով Հայրենիքն ու Արցախը»:
Դա ի՞նչ է նշանակում։ Դա նշանակում է պարզ բան, բանակը պահանջում է կառավարության հրաժարականը և զգուշացնում, որ թույլ չի ոստիկանական ուժի կիրառում, որովհետև կանգնած է ժողովրդի կողքին։
Ավելի պարզ բացատրեմ, եթե ոստիկանությունը փորձի ուժ կիրառել, իսկ այս իշխանության միակ լծակն ուժն է, բանակը կմտնի Երևան։ Հաջորդ քայլով ոստիկանությունը վայր կդնի վահանները։
Կա երկու ճանապարհ․
— կամ կառավարությունն այսօր հայտարարում է իր հրաժարականը,
-կամ մարդիկ մտնում են կառավարության շենք ու ինքնուրույն են Թյուրմացությանը հանում իր կաբինետից, իսկ ոստիկանությունը դիմադրություն ցույց չի տալիս։
Վերջ: