
Քննական սթրեսը շատ տարածված երևույթ է. սթրեսի որոշակի մակարդակը կարող է դրականորեն արտահայտվել ՝ օգնելով ուսանողներին կենտրոնանալ և լավ արդյունքներ գրանցել: Այնուամենայնիվ, սթրեսի բարձր մակարդակը օգտակար չէ և կարող է բացասաբար ազդել քննության արդյունքների վրա, ինչպես նաև՝ մտավոր առողջության հետ կապված խնդիրներ առաջացնել:
Քննական շրջանում ուսանողներին աջակցելը կարևոր նախապայման է հետագա բարդություններից խուսափելու համար:
Ստորև ներկայացնում ենք մի քանի ընդհանուր նշաններ և ախտանիշներ, որոնք հուշում են ուսանողի (աշակերտի)՝ քննական սթրեսի մեջ գտնվելը.
- Քնի խանգարումներ
- Դյուրագրգռություն
- Տեսողության վատթարացում
- Կենտրոնացման հետ կապված բարդություններ
- Ֆիզիկական ախտանիշներ, ինչպիսիք են՝ գլխացավերը, ստամոքսի ցավերը և այլն
- Մեկուսացում
- Բացասական մտածողություն
Քննական սթրեսում գտնվող ուսանողներին, ըստ մասնագետների խորհրդի, պետք է օգնել հասկանալ, որ չնայած քննություններն այդ պահին նրանք ամենակարևորն են համարում, բայց միշտ չէ, որ այդպես է լինելու:
Պետք է բացատրել նրանց , որ բավարար քունը կարող է դրականորեն անդրադառնալ ինչպես ուսանողի, այնպես էլ նրա կողմից գրանցած արդյունքների վրա:
Ճիշտ սնունդը և մարմնի խոնավեցումը կարևոր են ֆիզիկապես առողջ մնալու համար, ինչն էլ իր հերթին տեղեկատվության կենտրոնացման և պահպանման գրավականն է:
Անհրաժեշտ է խրախուսել ուսանողների ֆիզիկական գործունեությունը, որը կարող է դրական տրամադրություն ստեղծել:
Հարկավոր է սկսել զարգացնել ուսումնասիրության հմտությունները և վերանայման մեթոդները վաղ շրջանում՝ օգնելով ուսանողներին գտնել այն, ինչը նրանց համար լավագույնն է:
Սիրելի՛ ուսանողներ, եղեք ուշադիր և հետևողական, պահպանե՛ք առողջությունը, որպեսզի կարողանանք հասնել ցանկալի բարձունքին: