Կյանքը de factoՀասարակություն

Իմ նախագահության տարիներին եղել է կարգապահության և պատասխանատվության բռնապետություն․ Ռոբերտ Քոչարյան

360views

Խոսում են իմ նախագահության տարիներին բռնապետության մասին: Միգուցե, այդ ժամանակ նման ինչ-որ բան մի թեթև եղել է, բայց միայն պետական կառավարման հանդեպ: Այս մասին Վանաձորում կայացած հանրահավաքում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը՝ հավելով, որ եթե խնդիր է դրված, այն պետք է կատարել։

Ըստ նրա՝ իր նախագահության տարիներին եղել է կարգապահության և պատասխանատվության բռնապետություն։

«Պետք է ծրագիր իրականացնել` ճղվիր, բայց իրականացրու ծրագիրը: Պատասխանատվության բռնապետություն: Ինչը հիմա բացարձակապես չկա: Բռնապետություն ընդդեմ ստի: Ոչ մի պաշտոնյա չի կարող ստել: Ես այդ գործը լավ եմ անում: Մենք գալիս ենք, որպեսզի բերենք արժանապատիվ խաղաղություն, վերականգնենք բանակը, պաշտպանենք սահմանները, ապահովենք տնտեսական աճ․․․Եթե ցանկանում եք, որ պետական համակարգն աշխատի ժամացույցի պես, վստահեք մեզ»,-ասաց նա։

Ռոբերտ Քոչարյանը անդրադարձավ նաև Վանաձորին վերաբերող իրենց ծրագրերին, ներդրումների հնարավորությանը։ Նա ընդգծեց, որ Վանաձորը զբոսաշրջային կենտրոնի վերածելու լուրջ ծրագիր ունեն։

«Ինձ ասացին, որ կա մի սար, որը երկրորդ Ծաղկաձոր կարող է դառնալ: Չգիտեմ։ Բայց եթե ներուժ կա, ներդրողներ կգտնենք և կփորձենք ստեղծել երկրորդ լեռնադահուկային կենտրոն»,- ասաց նա։

Ըստ նրա պետք է զարկ տալ փոքր և միջին բիզնեսին և ինքը իր նախագահության տարիներին ինքը հսկայական կարևորություն էր տալիս փոքր բիզնեսի զարգացմանը։

Ռոբերտ Քոչարյանը շեշտեց, որ պետք է շարժվել դեպի ուժեղ Հայաստան, դրա համար պետք է վստահության քվե տան իրենց դաշինքին։

 

Leave a Response