Կյանքը de factoՀասարակություն

Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրությունը վերացվեց

852views

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը վերացրեց Հայաստանում 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հայտարարված ռազմական դրությունը:

ԱԺ «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների հեղինակած՝ «Ռազմական դրությունը վերացնելու մասին» ԱԺ որոշման նախագծին կողմ քվեարկեց 118, դեմ՝ 1, ձեռնպահ՝ 1 պատգամավոր:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ ռազմական գործողություններ սկսելու առաջին օրը՝ սեպտեմբերի 27-ին, Հայաստանում հայտարարվեց ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք:

Leave a Response