Կյանքը de factoՄիջազգայինՊաշտոնական

ՌԴ-ի և Հայաստանի միջև բովանդակալից քաղաքական երկխոսություն է պահպանվում․ Պուտինը շնորհավորել է Փաշինյանին

529views

Հայաստանի ու Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ երկու երկրների ղեկավարները շնորհավորական ուղերձներ են փոխանակել։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին` երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ։

«Մոսկվան և Երևանը համակարգում են ջանքերը ՀԱՊԿ–ի, ԵԱՏՄ-ի, ԱՊՀ–ի և այլ միջազգային կառույցների շրջանակում։ 2020 և 2021 թվականներին ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների հետևողական կատարումը նպաստում է Անդրկովկասյան տարածաշրջանում անվտանգության և կայունության ամրապնդմանը։

Հենվելով մեր ժողովուրդներին կապող բարեկամության և փոխադարձ հարգանքի բարի ավանդույթների վրա` անցած տասնամյակների ընթացքում միջպետական փոխգործակցությունը մեզ հաջողվեց դուրս բերել դաշնակցային մակարդակի։ ՌԴ-ի և Հայաստանի միջև բովանդակալից քաղաքական երկխոսություն է պահպանվում, արդյունավետ համագործակցություն է զարգանում առևտրատնտեսական, գիտատեխնիկական, մարդասիրական և մի շարք այլ ոլորտներում»,- ասվում է Կրեմլի կայքում այսօր հրապարակված հեռագրում։

Պուտինը հույս է հայտնել, որ ՌԴ նախագահը համոզմունք է հայտնել, որ կապահովվի ռուս–հայկական կապերի ողջ համալիրի հետագա ընդլայնումը։

Հիշեցնենք, որ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ ավելի վաղ ուղերձ էր հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Leave a Response