Միջազգային

Ռուսաստանում ներգաղթյալների նկատմամբ բացասական վերաբերմունքն աճել է 7,5 տոկոսով․ ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ

523views

Անցյալ տարվա արդյունքների համաձայն, Ռուսաստանի բնակիչները սկսել են ավելի վատ վերաբերվել ներաղթյալներին, ինչը վատթարացնում է ազգամիջյան հարաբերությունները և զգալի թվով արտասահմանցի երեխաներ դուրս են մնում Ռուսաստանի Դաշնության կրթական համակարգից, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Մագոմեդսալամ Մագոմեդովին։

«2020 թվականին գրեթե յուրաքանչյուր չորրորդ հարցված ներգաղթյալների նկատմամբ բացասական վերաբերմունք է հայտնել: Այս վերաբերմունքը միայն վատթարանում է։ Ներգաղթյալների նկատմամբ վատ վերաբերմունք ցուցաբերող մարդկանց թիվն աճել է 7,5 տոկոսով: Այս իրավիճակն էականորեն ազդում է ազգամիջյան հարաբերությունների վրա», — ասել է Մագոմեդովը:

Ըստ ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի, Սիբիրում բացասական վերաբերմունքը համատարած բնույթ ունի։ Այստեղ բնակիչների 22,3 տոկոսը բացասական վերաբերմունք ունի ներգաղթյալների նկատմամբ։ Նա նշել է որ էթնիկական անկլավերի ձևավորումը, առաջին հերթին՝ աշխատանքային միգրանտների և նրանց ընտանիքի անդամների կողմից, նպաստում է ոչ միայն հասարակության քրեականացմանը, այլև պարարտ հող է ստեղծում ազգայնականության, այլատյացության դրսևորման և տեղացիների հետ կոնֆլիկտների հրահրման համար:

Մագոմեդովը տեղեկացրել է, որ 2020 թվականի ընթացքում երկիր է մուտք գործել 800 հազար անչափահաս ներգաղթյալ, որից միայն 140 հազարն է գրանցվել դպրոցական համակարգում և հավելել, որ Ռուսաստանի կրթական համակարգը այնքան էլ չի համապատասխանում նման հոսքին։ Նա նշել է, որ ներգաղթող երեխաները մացել են այլ մշակութային համակարգում, ուստի նրանց հետ աշխատելը շատ կարևոր է, քանի որ նրանց մեծ մասը ՌԴ ապագա քաղաքացիներ են։

«Մենք տեսնում ենք, թե ինչ է կատարվում Եվրոպայում և Միացյալ Նահանգներում, որտեղ միգրացիոն հոսքը մեծ խնդիրներ է առաջացնում տեղացիների համար: Մենք չպետք է թույլ տանք, որ դա տեղի ունենա այստեղ», — ասել է Մագոմեդովը։

Leave a Response