Կյանքը de facto

ՌԴ ՊՆ–ն սահմանազատման և սահմանագծման նախապատրաստական փուլի վերաբերյալ առաջարկություններ է ներկայացրել, որոնք ընդունելի են մեզ համար․ Փաշինյանը

316views

Ես երեկ Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ հայտարարեցի, որ 2021 թվականի մայիսից ի վեր ՀՀ և Ադրբեջանի սահմանների միջև սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ երեք առաջարկ է հնչել Ռուսաստանի Դաշնության կողմից և երեքն էլ մեզ համար ընդունելի են։ Այս մասին կառավարության հերթական նիստին ասաց Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանը։

 

 

«Երեկ իմ հայտարարություններից հետո Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը դեմարկացիայի և դելիմիտացիայի նախապատրաստական փուլի վերաբերյալ հանդես է եկել առաջարկություններով, և ես ուզում եմ վերահաստատել, որ դրանք ընդունելի են»,–ասաց նա։

 

Նիկոլ Փաշինյանը պաշտպանության նախարար Սուրեն պապիկյանին խնդրեց ՌԴ գործընկերոջ հետ ճշգրտել մանրամասները և փորձել իրագործել առաջարկները՝ Ռուսաստանի Դաշնության արած առաջարկների շրջանակում և հիման վրա։

 

 

 

 

 

 

 

 

 

Leave a Response