Կյանքը de factoՄիջազգային

ԼՂ-ում ռուս խաղաղապահները դաշտային ավտոպարկ են տեղակայել

4.6kviews

Երկու շաբաթվա ընթացքում Լեռնային Ղարաբաղի Խոջալուի շրջանում իրականացվել են դաշտային ավտոտեխնիկական համալիրի տեղակայման, տեխնիկական վիճակի վերահսկողության, տեխնիկական սպասարկման, ավտոմոբիլային և զրահատեխնիկայի վերանորոգման աշխատանքներ, որոնք կապահովեն ռուսական խաղաղապահ զորակազմի ստորաբաժանումների ամենօրյա գործունեությունը, հաղորդում է ՌԴ ՊՆ-ն։

Նշվում է, որ 6 հազար քառակուսի մետր տարածքում տեղակայված են ավելի քան 360 միավոր տեխնիկա, տեխնիկական սպասարկման և վերանորոգման կետեր, հսկիչ-տեխնիկական կետ, КАЗС-2 կոնտեյներային ավտոլցակայան, ավտոմոբիլային գույքի պահեստ:

Ավտոպարկի տեխնիկական հագեցվածությունը թույլ է տալիս կատարել օրական ավելի քան 10 միավոր ավտոմոբիլային և զրահատեխնիկայի վերանորոգում, հաղորդում է գերատեսչությունը։

Leave a Response