Կյանքը de factoՀասարակություն

Մասիսում 5-ամյա Դավիթը 12-րդ անգամ ռեկորդ է սահմանել, որը նվիրել է Քառօրյա պատերազմի հերոս Քյարամ Սլոյանին. Shamshyan.com

4.1kviews

Մարտի 20-ին Մասիս քաղաքի եկեղեցու բակում հավաքվել էին մեծ թվով քաղաքացիներ՝ մասնակցելու Խարբերդ գյուղում բնակվող 5-ամյա Դավիթ Պետրոսյանի հերթական ռեկորդին, տեղեկացնում է Shamshyan.com–ը:

Արդեն  12-րդ անգամ Դավիթը սահմանեց ռեկորդ, որը ոչ միայն տարածաշրջանում,  ԱՊՀ երկրներում, այլ նաև աշխարհում առաջինն է: Նա 2 մատով քաշեց 2 հատ Lada Priora  մակնիշի ավտոմեքենաներ, որոնց ընդհանուր քաշն անցնում է 2400 կգ-ը:

Մեկ մատով փոքրիկը քաշեց 1660 կգ քաշով Nissan Teana մակնիշի ավտոմեքենան:

Ռեկորդը սահմանելուց հետո Դավիթ Պետրոսյանի հայրը, ով մասնագիտությամբ հրշեջ-փրկարար է, ասել է, որ ռեկորդը նվիրում է 2016 թ.-ի Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ արիաբար զոհված, ազգությամբ եզդի Քյարամ Սլոյանի հիշատակին, ինչպես նաև ողջ եզդի ժողովրդին:

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։

Leave a Response