Գլխավոր

«Սփյուռքը միասնականորեն պաշտպանում է Օնիկ Գասպարյանին, Գլխավոր շտաբին և մեր փառապանծ բանակին». ՌԴ հայ համայնքի ներկայացուցիչների հայտարարությունը

5.4kviews

Ռուսաստանի Հայ համայնքի նշանավոր ներկայացուցիչները հանդես են եկել հայտարարությամբ, որում ասվում է.

«Սփյուռքը միասնականորեն պաշտպանում է Օնիկ Գասպարյանին, Գլխավոր շտաբին և մեր փառապանծ բանակին։ Ստորագրեք և տարածեք։ Մենք դեմ ենք ազգի դավաճաններին և կողմ ենք մեր առյուծ զինվորներին։

Հայրենի հայրենակիցներ։

Վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ Հայաստանի վարչապետն ու կառավարությունը ի վիճակի չեն կայացնելու համարժեք որոշումներմեր ժողովրդի և պետության համար այսքան ճգնաժամային և ճակատագրական ժամանակներում։ Ավելին, իշխանությունների գործողությունները հանրապետությունը մղում են քաղաքացիական պատերազմի։ Ազգի համար այս վճռական պահին, մենք մեր պարտքն ենք համարում կանգնել բանակի կողքին և հայտարարել մեր անվերապահ աջակցության մասին ՀՀ ԶՈՒ ԳՇ-ին։ Նիկոլ Փաշինյանն իրեն հակադրելով բանակին, դարձել է ամենամեծ ազգային սպառնալիքը Հայաստանի ազգային անվտանգության համար։ Մենք միանում ենք ՀՀ ԶՈՒ ԳՇ՝ Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականի պահանջին։ Ռուսաստանի հայ համայնքը միշտ եղել է և կլինի Հայաստանի ժողովրդի և բանակի կողքին»,- ասված է հայտարարության մեջ:

Այն ստորագրել են՝

Սեմյոն Բաղդասարովը

Արամայիս Քամալովը

Արսեն Պողոսյանը

Արմեն Անանիկյանը

Միխայիլ Պոգոսովը

Վարլեն Սևումյանը

Յուրի Ստեփանյանը

Էմին Յախշիբեկյանը

Կարեն Թումասյանը

Մարինե Հովհաննիսյանը

Կարեն Ադամյանը

Արամ Գաբրելյանովը

Leave a Response