Կյանքը de factoՄիջազգային

Այսօր Ռուսաց լեզվի և Պուշկինի  օրն է

3.9kviews

Այսօր հունիսի 6-ն է՝ Ռուսաց լեզվի և Պուշկինի  օրը:

ՄԱԿ-ի որոշմամբ՝ հունիսի 6-ը ճանաչվել է որպես Ռուսաց լեզվի միջազգային օր, որը նաև ռուս նոր գրականության և գրական լեզվի հիմնադիր Ալեքսանդր Պուշկինի ծննդյան օրն է։ Ռուսերենը, բացի Ռուսաստանի Դաշնությունից, պաշտոնական լեզու է համարվում նաև ԱՊՀ մի քանի երկրում, Աբխազիայում և Հարավային Օսիայում: Ռուսաց լեզուն ամենատարածվածն է սլավոնական լեզուների մեջ։ Ռուսերենը նաև ծառայում է որպես ոչ պաշտոնական շփման լեզու նախկին ԽՍՀՄ երկրներում:

Վերջին տվյալների համաձայն՝ աշխարհում 150 միլիոնից ավելի ռուսախոս կա, իսկ ավելի քան 100 միլիոնը, որպես երկրորդ լեզվի, տիրապետում են ռուսերենին ։

Ռուսաց լեզվին տիրապետելը շատ կարևոր միջոց է ռուսական գրականությանն ու գիտությանը, հարուստ մշակութային ժառանգությանը հաղորդ լինելու համար։

Մեզ համար այսօր ևս տոն է՝ հաշվի առնելով մեր ջերմ ու բարեկամական հարաբերությունները ռուս ժողովրդի և  կառավարության հետ:

Leave a Response