Կյանքը de facto

Գիշերը ադրբեջանական կողմը սադրանքի է դիմել Սև լճի հատվածում

734views

Օգոստոսի 16-ի գիշերը ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները սադրանքի են դիմել հայ-ադրբեջանական սահմանի Սյունիքի մարզի, մասնավորապես` Սև լճի հատվածում` փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել: Այս մասին հայտնում են ՊՆ-ից։

Հայ դիրքապահներն իրականացրել են հակազդող գործողություններ, ինչի արդյունքում հակառակորդը ետ է շպրտվել ելման դիրքեր: Ծավալված փոխհրաձգության ընթացքում հակառակորդը տվել է առնվազն մեկ զոհ:

Հայկական կողմից տուժածներ չկան:

Leave a Response