Ժամանց

Գիտնականները Հնդկական օվկիանոսում հայտնաբերել են «Մատանիների տիրակալ»-ից հայտնի «Սաուրոնի աչք»-ը

5.9kviews

Ավստրալացի գիտնականները Հնդկական օվկիանոսի հատակին հայտնաբերել են լեռներ, որոնք նման են Ջոն Թոլքինի հանրահայտ «Մատանիների տիրակալը» ֆանտաստիկ եռագրությունից հայտնի Մորդորի թագավորությանը:

Հետազոտողների առանձնահատուկ ուշադրությունը գրավել է ստորջրյա հրաբխի հսկա կալդերան, որը ստացել է «Սաուրոնի աչք» անվանումը: Այս մասին The Conversation պորտալում հրապարակված հոդվածում պատմել է արշավախմբի անդամ Թիմ Օ’Հարան:

Ուշագրավ բացահայտումն արվել է 3100 մ խորության վրա` RV Investigator գիտասարքի միջոցով: Պարզվել է, որ խառնարանը շրջապատված է «Սաուրոնի աչք»-ի կոպերը հիշեցնող 300 մետրանոց եզրով և կենտրոնում ունի 300 մետրանոց կոնաձև գագաթ, որն էլ նման է բբի:

Ծովի հատակի հետագա սկանավորումը թույլ է տվել հայտնաբերել ևս երկու սար, որոնք գիտնականները կրկին անվանակոչել են հայտնի եռագրության պատվին: Առաջինը ստացել է Սաուրոնի կեցավայրի` «Բադար դուռ» սև աշտարակի, իսկ մյուսը` մորդորյան Էրեդ Լիտվի լեռների անվանումը:

Leave a Response