Կյանքը de factoՊաշտոնական

Ռազմական դրության վերաբերյալ կառավարության որոշման 9.1 կետի՝ «իշխանության արդյունավետությունը կասկածի տակ դնող կամ որևէ այլ կերպ արժեզրկող» բառակապակցությունը հակասահմանադրական է և անվավեր. ՍԴ

11.3kviews

Այսօր ՀՀ ՍԴ-ն հրապարակել է ՄԻՊ-ի դիմումի հիման վրա՝ «Կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 27-ի  «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» թիվ 1586-ն որոշման հավելվածի 9.1 և 9.2-րդ կետերի, վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182.5-րդ հոդվածի 5-7-րդ մասերի, դրանք հետ փոխկապակցված 13-րդ և 14-րդ մասերի՝ սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի  որոշումը:

Այդ որոշումով ՍԴ-ն արձանագրել է, որ ռազմական դրության վերաբերյալ կառավարության որոշման 9.1 կետի՝ «իշխանության արդյունավետությունը կասկածի տակ դնող կամ որևէ այլ կերպ արժեզրկող» բառակապակցությունը հակասում է Սահմանադրությանը և այն համարել անվավեր:

Նշենք, որ «9.1. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնատար անձանց` ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովմանը և պետական անվտանգության ապահովմանն առնչվող գործողությունները (այդ թվում` ելույթները, հրապարակումները) քննադատող, հերքող, դրանց արդյունավետությունը կասկածի տակ դնող կամ որևէ այլ կերպ արժեզրկող հաղորդումների հրապարակումն արգելվում է:

9.2. արգելում է Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պաշտպանունակության ու անվտանգության դեմ ուղղված քարոզչությունը, այդ թվում` Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պաշտպանունակությունը կասկածի տակ դնող հաղորդումների հրապարակումը»:

Իսկ ՀՀ օրենսգրքի 182.5-րդ հոդվածի 5-7-րդ մասերով սահմանված է.

5. Լրատվական գործունեություն իրականացնողի կողմից ռազմական դրության ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները  խախտելը, լրագրողի կողմից հավատարմագրման հատուկ կարգը չպահպանելը,կապի միջոցներից օգտվելու հատուկ կանոնները խախտելը` առաջացնում են տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի յոթհարյուրապատիկից մինչև հազարապատիկի չափով:

6. Լրատվական գործունեություն չիրականացնող անձանց կողմից ռազմական դրության ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելը կամ կարծիքի արտահայտման ազատության սահմանափակման կանոնները խախտելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչև յոթհարյուրապատիկի չափով:

7. Սույն հոդվածի 5-րդ և 6-րդ մասերով նախատեսված տույժերին ենթարկվելուց հետո՝ անհապաղ, ռազմական դրության ընթացքում սահմանված տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնների խախտմամբ տարածված հրապարակումը չվերացնելը` առաջացնում է տուգանքի նշանակում` լրատվական գործունեություն իրականացնողի նկատմամբ` նվազագույն աշխատավարձի հազարապատիկից մինչև հազարհինգհարյուրապատիկի չափով, իսկ լրատվական գործունեություն չիրականացնող անձանց նկատմամբ` յոթհարյուրապատիկից մինչև հազարապատիկի չափով:

Ըստ ՍԴ որոշման՝ որոշման 9.1 կետի՝ «իշխանության արդյունավետությունը կասկածի տակ դնող կամ որևէ այլ կերպ արժեզրկող» բառակապակցությունը ճանաչվեց Սահմանադրությանը հակասող և անվավեր:

Leave a Response