Կյանքը de factoՀասարակություն

«Անանիա Շիրակացի» միջազգային հարաբերությունների համալսարանի կողմից կրկին օգնություն տրամադրվեց արցախցիներին

2.9kviews

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, օրերս Երևանի «Անանիա Շիրակացի» միջազգային հարաբերությունների համալսարանի  կողմից՝  ի դեմս  ռեկտոր Վաղարշակ Մադոյանի, <<Ձեռք մեկնենք միմյանց>> նախաձեռնության շրջանակներում,  Բլուր հյուրանոցում ապաստանած  արցախցիներին օգնություն տրամադրվեց՝ սննդի տեսքով՝ խոստմամբ, որ դա շարունակական է լինելու:

Нет описания фото.Այսօր ևս,  խոստմանը հավատարիմ,  կրկին օգնություն տրամադրվեց արցախցի մեր հայրենակիցներին՝  համալսարանի կողմից, մեջբերենք վերջիններիս ֆեյսբուքյան էջի գրառումն՝ այս կապակցությամբ. «Գուցե մեզ համար սովորական ցանկությունները փոքրիկների երազանքն էր դարձել։
Լռել չէինք կարող, նամակի հետքերով գնացինք ու հանդիպեցինք պայծառ աչուկներով փոքրիկների՝ տանելով նրանց երազանքների արկղերը։
«Ձեռք մեկնենք միմյանց» նախաձեռնության շրջանակներում այսօր ևս կարողացանք օգնել 14 ընտանիքի, հավատով, որ նրանց համար լուսավոր օրեր են գալու» ։

Leave a Response