Շոշով գրեթե ամեն օր ադրբեջանական ավտոշարասյուներ են անցնում, ինչը մտահոգիչ է. համայնքի ղեկավար
Artsakhpress.am-ը գրում է.
Ասկերանի շրջանի Շոշ համայնքով գրեթե ամեն օր ռուս խաղաղապահների ուղեկցությամբ ադրբեջանական ավտոշարասյուներ են անցնում:
«Մեր գյուղը շատ մոտ է ադրբեջանցիներին: Ցանկացած պահի կարող են խանգարել մեր անդորրը, ինչն այս օրերին դրսևորվում է իրենց կողմից արձակված կրակոցների ձայներով: Գյուղի անվտանգության խնդիրն առաջնահերթ է»,- ավելացրել է Է. Աբրահամյանը:
Մեր զրուցակիցը տեղեկացրել է , որ պատերազմից հետո բնակիչների մեծ մասը վերադարձել է: Գյուղում վերաբնակվել են 5 ընտանիքներ, որոնք պատերազմի հետևանքով կորցրել են իրենց տները:
Չնայած հրետակոծության արդյունքում 120 տուն է վնասվել, 3-ն էլ ամբողջովին ավերվել, այնուամենայնիվ Շոշը պատրաստ է, գյուղի տները վերանորոգելու դեպքում , նոր վերաբնակիչների ընդունել:
Է. Աբրահամյանը հավելեց նաև, որ վերջերս ռուս խաղաղապահների աջակցությամբ Շոշի բուժկետը համալրվել է բժշկական պարագաներով: