Կյանքը de factoՀասարակություն

Ոչ միայն Ալիևի աչքերն են խաղաղվել 5000 հայի արյուն խմելուց հետո, այլ նաև այստեղ է շատերի աչքերը խաղաղվել. Սոֆյա Հովսեփյան

2.1kviews

Մարդը սխալվել է մեկ բանում, որ ոչ միայն Ալիևի աչքերն են խաղաղվել 5000 հայի արյուն խմելուց հետո, այլ նաև այստեղ է շատերի աչքերը խաղաղվել նույն արյունից օգտվելուց հետո: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը՝ անդրադառնալով ավելի վաղ Ադրբեջանի նախագահի տիկնոջ՝ Մեհրիբան Ալիևայի կողմից «Ֆեյսբուք»–ում հրապարակված տեսանյութի տակ դերասան Հովհաննես Ազոյանն անգլերեն գրառմանը:

Նշենք, որ Ազոյանը մասնավորապես գրել էր. «Վերջապես խաղաղություն եմ տեսնում պարոն Ալիևի երեսին։ Թող աշխարհում տիրի խաղաղություն։ Թող այևս երբեք պատերազմ չլինի»։

«Մի իրարանցում է սկսվել, է չգիտեի՞ք: Շնորհակալ եղեք, գոնե բարձրաձայնեց իմացաք, իր նման ահագին կան, ավելի՛ն՝ պատասխանատու պաշտոններում:

Դուք կարևորը հերթ կանգնեք էս արժեքներով մարդու ներկայացումները, ֆիլմերը նայելու, ու իր սրճարանում էլ չմոռանաք թեյը գոլ վերցնել, որ հնարավոր լինի խաղաղ խմել:

Լույսը բարին ավետի,- գրել է Հովսեփյանը:

Leave a Response