Կյանքը de factoՀասարակություն

Ոստիկանությունից շարունակում են սպաներ դուրս գալ

3.2kviews

Ոստիկանության պահեստազորի կապիտան Վարդան Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է.

Հարգելի ծառայակից ընկերնե՛ր, պարոնայք սպանե՛ր ….

Ես արդեն որոշ ժամանակ Է ինչ դուրս եմ եկել Ոստիկանությունից….

Մեր պետության հասակակիցն եմ, պետության, որին ծառայելու երդում ենք տվել, պետության, որին ծառայել ենք ու ծառայենք պիտի, բայց առանց որևէ մեկի ծառան դառնալու …

Մեր պետականությունն ապրում է ծանրագույն ժամերը՝ լինել ֊ չլինելու ջրբաժանին ենք, կյանքի ու մահվան, ստորացուցիչ պարտության ու փառահեղ հաղթանակի. քավ լիցի, չեմ համարում Արցախյան վերջին պատերազմի կորուստներն անդառնալի էին, ավելին՝ պատրաստ եմ ուժերիս ներածին չափող լծվել հայրենիի զարգացման սրբագույն գործին։ Ես սպա եմ, ես երդվել եմ պաշտպանել պետությունը, իսկ պետությունն ինձ համար, վստահ եմ՝ նաև ամենքիդ, իշխանավորները չեն՝ պետությունը մեր հազարամյա պատմությունն է, Եռաբլուրն է ու Ծիծեռնակաբերդը, մեր ծնողներն ու երեխաներն են մեր և բարորությունն է մեր երկրում, մեր ընտանիքներում։ Սակայն վերոհիշյալի վրա և անկախ ամենից թքել անակարո՛ղ եմ, քամահրել ու չտեսնելու տալ ես չեմ կարող, հակառակ դեպքում պետք է դրժեմ տղամարդկային արժանապատվությունս, մարդկային բարոյականությունս … Ինձ ճիշտ հասկացեք՝ պատիվ ունեմ և պատիվս թույլ չի տա: Վստահ եմ՝ պետությանը ծառայելու ու իշխանության ծառան լինելու ընտրությունը միայն բավարար է բոլորիդ անցնելու այն ուղին, որով անցնում եք այժմ դուք, թող որ բարդ ու փշոտ, ծանր ու հոգեմաշ, բայց իրավ ու արդարացի, վերջապես իմ կոչում է պաշտպանել իրավունքն ու օրենքը, բայց չի ճանաչում մեր պատնությունը գրված կամ չգրված գեթ մի օրենք, որը դեմ է ազգային ֊պետական շահին ու արդար է դա պաշտպանելը։

Գնացեք արժանապատիվ և բացճակատ, գնացեք հանունի համար։ Նշենք, որ ըստ ստացած տեղեկությունների՝ նախորդ օրերին ավելի քան 100 սպա է դուրս եկել ոստիկանությունից, իսկ միայն երեկ՝ 5 սպա:

Leave a Response