Կյանքը de factoՀասարակություն

Սպանություն Խաչփար գյուղում. ձերբակալվել է սպանվածի կինը

307views

Հոկտեմբերի 24-ին, ժամը 12.15-ին, Մասիսի շտապօգնության կայանից
ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ Խաչփար գյուղում դանակահարված
անձ կա:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունից:
Ոստիկանության Մասիսի բաժնից օպերատիվ խումբ է մեկնել: Խաչփար գյուղի 11-
րդ փողոցի նշված տան նախասրահում ոստիկանները հայտնաբերել են
տանտիրոջ՝ 44-ամյա Վարդան Ա.-ի դիակը՝ խոհանոցային դանակը պարանոցին:
Ոստիկանության Արարատի մարզային վարչության եւ Մասիսի բաժնի
ծառայողների համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ
սպանություն կատարելու հիմնավոր կասկածանքով նույն տանը ձերբակալվել եւ
բաժին է տեղափոխվել սպանվածի 37-ամյա կինը: Բացատրական աշխատանքի
արդյունքում նա խոստովանել է, որ գիշերը ինքն է խոհանոցային դանակով մի
քանի հարված հասցրել ամուսնուն:
Կինը եւ կազմված փաստաթղթերը ներկայացվել են Մասիսի քննչական բաժին:
Սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Հանգամանքները պարզվում են:

Leave a Response