Կյանքը de factoՊաշտոնական

Առ այսօր խաղաղապահ զորախմբի՝ Ստեփանակերտում գործող քաղաքացիների ընդունելության կետ է դիմել ավելի քան 3500 քաղաքացի․ ՌԴ ՊՆ

866views

Ռուսական խաղաղապահ զորախմբի կողմից Ստեփանակերտում ստեղծված քաղաքացիների ընդունելության կետը շարունակում է իր աշխատանքը․ գործում է նաև անհետ կորած զինծառայողների որոնման, մարդասիրական օգնություն ցուցաբերելու, աշխատանքի տեղավորման աջակցության և այլ խնդրահարույց հարցերի վերաբերյալ տեղեկությունների ստանալու համար թեժ գիծ, ասված է ՌԴ ՊՆ-ի հաղորդագրության մեջ։

Մինչ օրս օգնության ստանալու խնդրանքով քաղաքացիների ընդունելության կետ է դիմել ավելի քան 3,5 հազար մարդ, 800-ը՝ թեժ գծի միջոցով։

Նշվում է, որ հեռախոսով կամ անձամբ դիմումներ ստացող հերթապահ սպաներն անպայման ճշտում են խնդրի բնույթը, հարազատներից պարզում են զինծառայողի անհետացման ենթադրյալ շրջանի մասին տեղեկությունները, գրանցում նրանց կոնտակտային տվյալները: Անհետ կորածների որոնման միջոցառումները հետագայում անց են կացվում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, հայկական և ադրբեջանական կողմերի ներկայացուցիչների հետ փոխգործակցությամբ: Բոլոր դիմումներն արձանագրվում են, գրանցվում տվյալների բազայում և փոխանցվում են համատեղ որոնողական խմբերին։

«Դրանից զատ, մարդասիրական արձագանքման կենտրոնը ձեռնամուխ է եղել հասցեական մարդասիրական օգնության առաքմանը»,- ասված է ՌԴ ՊՆ-ի հաղորդագրության մեջ, որտեղ նշվում է՝ նախօրեին ավելի քան 650 կգ մարդասիրական օգնություն է փոխանցվել Ստեփանակերտում բնակվող բազմազավակ ընտանիքներին և հարկադիր վերաբնակներին:

Leave a Response