Կյանքը de factoՀասարակություն

Ստորագրահավաք՝ զինվորներին AstraZeneca-ով պատվաստելուն դեմ

528views

Այսօր՝ ապրիլի 2-ին, ՀՀ կառավարության շենքի մոտ  ծնողների կողմից ստորագրահավաք էր կազմակերպվել՝ զինվորներին AstraZeneca պատվաստանյութով պատվաստելը թույլ չտալու՝ առանց կամավորության սկզբունքը հաշվի առնելու, ինչպես նաև՝ պատերազմին մասնակցած զինվորներին շուտ զորացրելու պահանջով: Նշենք, որ բավականին մեծ թվով մարդիկ են միացել ստորագրահավաքին, նրանցից մեկը նույնիսկ Գյումրիից եկել էր՝ բերելով արդեն  ստորագրված թղթերը:

Մեր այն հարցին, թե որտեղից ծնողներին նման տեղեկության՝ վերջիններս հղում արեցին լրատվամիջոցներին:

Մեզ հետ զրույցում ծնողներից մեկն ասաց, որ առողջական խնդիրներով շատ տղաների են տարել բանակ ու հենց զորակոչի վերջին օրերին: <<Նախկինում, երբ նման բան էր լինում՝ ասում էինք անօրեն է, իսկ այսօր օրենքի շրջանակներում անում են ինչ ուզում են՝  օրենքը մի օրվա մեջ իրենց հարմար ձևով փոխելով: Մեր տեղեկություններով, մի քանի զորամասեր կան, որտեղ այնքան զինվոր են տարել, որ տեղ չկա, քնելու պայմաններ չկան, նույնիսկ ծածկոցներ չեն ունեցել, էլ չեմ ասում, որ համազգեստ տվել են մի քանի օրից՝ այն էլ ամառային: Այսինքն՝ սովորական հոգատարություն այդ զինվորների նկատմամբ չկա, բայց վաղը ինչ-որ բան լինի՝ հույսները նրանց վրա է չէ՞ լինելու: Միակը բանը, որն իսկապես լավ է և, որի համար կարող ենք շնորհակալություն հայտնել՝ ուտելիքն է:

Ինչ վերաբերում է Astra Zeneca-ով պատվաստմանը՝ բոլոր ծնողները միանշանակ դեմ են, որովհետև ամեն օր բոլոր լրատվամիջոցներով՝  թե՛ հայկական և,  թե՛ միջազգային՝  հայտարարվում է, որ դա շատ վտանգավոր է, նույնիսկ մահեր են գրանցվել:  Եթե, Աստված  մի՛ արասցե, պարզենք, որ մեր երեխաներին պատվաստել են……. ամեն ինչ կանենք, որպեսզի հերթական փորձարկումները մեր երեխաների վրա չիրականացնեն>>,- նշեց ծնողը:

Հեղինակ՝ Մերի Եղիազարյան

Leave a Response