Հունիսի 1-ը Երեխաների պաշտպանության միջազգային օրն է
Հունիսի 1-ը Երեխաների պաշտպանության միջազգային օրն է: Այն սահմանվել է 1925թ.` Ժնևում երեխաների պաշտպանությանը նվիրված համաշխարհային կոնֆերանսի ընթացքում: Պատմությունը չի նշում, թե ինչու է որոշվել այս տոնը նշել հենց հունիսի 1-ին: Ըստ վարկածներից մեկի՝ 1925թ. Չինաստանի գլխավոր հյուպատոսը Սան ֆրանցիսկոյում հավաքել է մի խումբ որբ երեխաների և նրանաց համար կազմակերպել փառատոն՝ «Դուան – ու ցզե» («Դինոզավրեր և նավակներ») անվանումով: Այս փառատոնը տեղի է ունեցել հենց հունիսի 1-ին: Հետաքրքիր զուգադիպությամբ այս օրը նաև համընկնում է Ժնևում տեղի ունեցած մանկական համաժողովի հետ: 1949թ. Փարիզում տեղի ունեցած կոնգրեսին Կանանց ժողովրդավարական միջազգային դաշինքը որոշում...



