Կրթաթոշակներ՝ արցախցի շուրջ 300 երիտասարդներին
Արցախից Հայաստան տեղափոխված շուրջ 300 երիտասարդներ հնարավորություն կունենան սկսել իրենց կրթական ուղին տեխնոլոգիական ոլորտում։ Տեխնոլոգիական, գիտական ու կրթական ոլորտի 9 ընկերություն ու հիմնադրամ միացել է Armenian Cod Academy-ի և Տեխնոլոգիական կրթություն հիմնադրամի «Tech for Artsakh» նախաձեռնությանը, որով կրթաթոշակներ կտրամադրվեն արցախցի երիտարդներին։ «Tech for Artsakh» ծրագրին միացած 9 ընկերություններից մեկը PMI Science գիտահետազոտական կենտրոն է։ Ընկերության համար առաջնային է բիզնես-հասարակություն-պետություն շղթայի ձևավորումը, երկրի համար տեսանելի ու լավ ապագայի կառուցումը։ Գիտահետազոտական կենտրոնի ղեկավարի խոսքով՝ կարևոր է, որ երիտասարդները, հատկապես արցախցի երիտասարդները, իրենց ապագան կապեն Հայաստանի հետ։ Հենց այս շարժառիթներով էլ ընկերությունը միացել...






