Կյանքը de factoՀամայնքներ

Պատգամավորության թեկնածուի հանդիպումը՝ Սյունիքի մարզի Վանք և Կալեր համայնքի բնակիչների հետ

307.4kviews

«Ազատական» կուսակցության ընտրացուցակի  առաջին քսանյակում ընդգրկված լրագրող, լեզվաբան, աշխատակազմի կառավարիչ Արմենուհի Հայրապետյանն այսօր հանդիպել է Սյունիքի մարզի Վանք և Կալեր համայնքի բնակիչների հետ:

Գյուղական համայնքում ապրող բնակիչների համար երկրի անվտանգությունից հետո առավել կարևոր ու հետաքրքրող թեման, բնականաբար, գյուղատնտեսությունն է: Ոլորտի վերաբերյալ իրենց մտահոգություններով մարդիկ կիսվեցին թեկնածուի հետ՝ խնդրելով ներկայացնել այն կարգավորելու կուսակցության ծրագիրը:

«Ցանկացած երկրի զարգացման կարևորագույն  ճյուղերից մեկը գյուղատնտեսությունն է: Այն ենթակա է բազմաթիվ ռիսկերի, որոնց հիմնական կրո­ղը ներ­կայումս  300 հազարից  ավել գյուղացիական տնտեսություններն են:  Արտադրողականության ցածր մակարդակը միայն մասամբ է պայմա­նա­վորված այս տնտեսությունների փոքր չափերով: Դրա հիմնական պատճառները շատ դեպ­քե­րում պայմանավորված են լինում շուկայական ենթակառուցվածքների քայ­քայ­ված վիճակով, ֆինանսական միջնորդության բացակայությամբ, տեղե­կա­տվության և խորհդա­տվու­թյան անհասանելիությամբ, օգտագործվող գյուղա­տնտե­սա­կան և վերամշակման տեխնոլո­գիա­ների անմատչելիությամբ և շատ այլ գործոններով, որոնք կա­րող են և պետք է լուծվեն պետական նպատա­կա­յին քաղաքականության շրջա­նակ­նե­րում»,- իր խոսքում նշեց տիկին Հայրապետյանը՝  ներկայացնելով  ոլորտի զարգացմանն  ուղղված կուսակցության կողմից առաջարկվող հետևյալ քայլերը.

  • Վերանայել պետական ներդրու­մա­յին, ինչ­պես նաև սուբսիդավորման քաղաքականությունը գյուղական բնակավայրերում` առաջնահեր­թու­թյունը տալով ենթակառուցվածքներին:
  • Օժանդակել բարձր արտադրողականության և արժեքավոր կուլտուրանների ցանքատարածությունների ավելացմանն ու խթանել գյուղացիական տնտեսություններում հարակից ար­տա­դրությունների ստեղծմանը` առաջին հերթին նվազեցնելով նման ար­տադրության հետ կապ­ված ծախսերը, որոնք առաջանում են առաջարկի խիստ սահմանափակվածության, տրանս­պորտային սահմանափակումների և համապատասխան գիտելիքների և հմտու­թյուն­ների պակասի պատճառով:
  • Ստեղծել գյուղացիական տնտեսությունների սուբսիդավորման համակարգ՝ հստակ սահմանելով պետական աջակցության ուղղությունները:
  • Վերանայել ոռոգման բնագավառում վարվող սակագնային, սուբսիդավորման և ներդրումային քաղաքականությունը:
  • Ներդնել գյուղմթերքի արտադրող-արտադրանքի ընդունման կետ՝ վերամշակող- արտահանող շղթայի մասնակիցների միջև փոխադարձ տնտեսական շահերով կապակցված պայմանագրային համակարգ.
  • Ներդնել սպասվող բերքի ապահովագրության վճարների պետական սուբսիդավորման համակարգ.
  • Ներդնել արտադրանքի վերամշակողներին պատրաստի վերջնական արտադրանքի գրավով մթերման կարճաժամկետ պետական վարկերի և երաշխիքների տրամադրման համակարգ:

 

Նշենք, որ հանդիպումն անցավ բուռն քննարկումների մթնոլորտում: Ծրագրով հետաքրքրված և ոգևորված  սյունեցիները հաջողություն մաղթեցին իրենց երկրացի պատգամավորության թեկնածուին՝ չկասկածելով վերջինիս հաղթանակի ու դրա արդյունքում իրականացվելիք աշխատանքների արդյունավետության մեջ:

Leave a Response