ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Թարգմանական ծրագրեր և աջակցություն ստեղծագործողներին ու հետազոտողներին» դրամաշնորհային ծրագրի շրջանակում ‹‹Լուսաբաց›› հրատարակչատունը հրատարակել է Ալեքսանդր Թոփչյանի «Որոգայթը» վեպը:
Հեղինակը գրքի դարձերեսին գրում է. «Հարկ ենք համարում հայտնել, որ այս ստեղծագործությունը ծայրեծայր հորինվածք է, և հնարավոր բոլոր զուգադիպություններն ու նմանությունները եղած ու ներկա որոշակի անձանց, պատմական ինչ-ինչ իրողությունների հետ զուտ պատահականության արդյունք կարող են լինել»:
Գրքում պատմվում է, թե ինչպես մի երկրի ղեկավար բուժվելու պատրվակով խուճապահար փախչում է Եվրոպա՝ երկիրը թողնելով պայթյունավտանգ իրողության մեջ: Նա այլևս չի կարող վերադառնալ իր իսկ տեսքով, և միակ ելքը մնում է պլաստիկ վիրահատությունը: Ուրիշի անվամբ պատսպարվելը նրան հնարավորություն է տալիս անկողմնակալ, կողքի հայացքով գնահատելու իր նախկին արարքները: