Ղարաբաղյան երկրորդ պատերազմում թուրք գեներալը ոչ պաշտոնապես ստանձնեց Ադրբեջանի միացյալ շտաբի պետի պաշտոնը
ԱՄՆ-ում բնակվող թրքամետ ադրբեջանցի փորձագետն ասել է.«Ղարաբաղյան երկրորդ պատերազմում թուրք գեներալ Բախտիար Արսայը ոչ պաշտոնապես ստանձնեց Ադրբեջանի միացյալ շտաբի պետի պաշտոնը, փոխարինելով ադրբեջանցի Նաջմեդդին Սադեղովին, ում ճակատագիրն անորոշ է»:
«Օսման Ղիզի ԹիՎի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, Ալի Աքբար Ռաուֆօղլուն ասել է.«Եթե ուշադրությամբ հետևեք թուրքական ԶԼՄ-ներին, կտեսնեք, որ օգոստոսի 26 -ին «Ջումհուրիեթ» և «Յենի Շաֆաղ» թերթերը հրապարակել են Ադրբեջանի ռազմական պաշտոններում չորս թուրք գեներալների նշանակման լուրը: Սակայն Ադրբեջանի ԶԼՄ-ներն այնպես են ձևացրել, որ այս չորս գեներալները վերջերս են գործուղվել Ադրբեջան: Այն դեպքում, երբ նրանցից մեկը Բաքվում Թուրքիայի դեսպանատան ռազմական կցորդն է, որը Թուրքիայի դիվանագիտական պատվիրակության մաս է կազմում»:
Հեռուստաընկերության տեղեկացմամբ, Բաքվի իշխանությունը կողմ է թուրքական զորայինների վերահսկվող ներկայությանը Ադրբեջանում, սակայն, թվում է, թե թուրքական բանակը չի բավարարվում Ադրբեջանում սահմանափակ ներկայությամբ:
Ալի Աքբար Ռաուֆօղլուն նշել է, որ Ադրբեջանի ժողովուրդը Թուրքիայի ռազմական ներկայությունն են ցանկանում իրենց երկրում: