Միջազգային

Վաշինգտոնում անկարգությունների հետևանքով չորս մարդ է զոհվել

5kviews

Վաշինգտոնում բողոքի ցույցերի ընթացքում չորս մարդ է զոհվել, հայտնել է տեղի ոստիկանության պետ Ռոբերտ Կոնտին, փոխնցում է Independent-ը։

«Ոստիկանության աշխատակիցը ծառայողական զենքից կրակել է կնոջ վրա։ Նա տեղափոխվել է տեղի հիվանդանոց, որտեղ չի հաջողվել փրկել նրա կյանքը։ Բացի այդ, տեղեկություններ են ստացվել Կապիտոլիումի մոտ ևս երեք մահվան դեպքերի մասին»,- ասել է Կոնտին:

Նրա խոսքով՝ երեք անձինք զոհվել են պատահարների հետևանքով, որոնք «շտապ բժշկական օգնություն էին պահանջում»:

Նշվում է, որ բոլոր մահացածները չափահաս են եղել։

Կոնտին հավելել է, որ բողոքի ակցիաների ընթացքում ձերբակալվել է 52 մարդ:

Հիշեցնենք, որ ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի աջակիցները ներխուժել էին Կապիտոլիումի շենք, ինչից հետո Կոնգրեսում ընթացող քննարկումը դադարեցվել էր:Ցուցարարների մի մասը ներխուժել էր Սենատի նիստերի դահլիճ: Այդ դեպքերի ֆոնին Վաշինգտոնում պարետային ժամ էր հայտարարվել:

Leave a Response