Կյանքը de factoՀասարակություն

էստոնականի ջրափոսերն ու ‹‹Վեոլիա ջուր›› ՓԲԸ-ի կիրակին

1.6kviews

‹‹Վճարելը ձեզանից՝ չաշխատելը մեզանից››…….սա, թերևս, Վեոլիա ջրի կարգախոսն է վերջին ժամանակներում կամ գոնե, առավել փաստացի, երեկ գիշերվանից հետո, երբ Էստոնական 14-ում վթարային իրավիճակից հետո ջուր, իսկ համապատասխան կառույցից էլ պատշաճ  արձագանք չկա: Գիշերվանից (հունիսի 4) Էստոնական 14-ի ողջ բակը հեղեղված է, իսկ քաղաքացիների զանգերին պատասխանում են, թե նկարեք ուղարկեք՝ տեսնենք, որից հետո տևական ժամանակ չեն արձագաքում, ներառյալ՝ մեր խմբագրության զանգերին և միայն բնակիչների համառ զանգերից հետո ասում են, թե կգան….

Իսկ թե երբ կգան…..

Նշենք, որ շենքի բնակիչները բարկացած են նման բարձիթողի վիճակից՝ նշելով, որ նույնիսկ իրենք են պատրաստ սեփական ուժերով նորոգում անելու, քանզի  համապատասխան կառույցները միայն թանկացումների տերն են…

Հավելենք, որ մեր խմբագրության զանգերին  և նամակին (մինչ հոդվածը գրելը) այդպես էլ  չպատասխանեցին:

 

Թարմացված….

Մեր լրագրողի՝ վերոնշյալ կառույցի ֆեյսբուքյան էջին ուղարկած  նամակի պատասխանը….ընդամենը….

 

Թարմացում 12:30

Մեր լրագրողին, ի վերջո, հաջողվեց կապ հաստատել ընկերության ներկայացուցչի հետ, ում հետ երկար զրույցից կես ժամ անց համապատասխան աշխատակիցներն, այնուհետև՝ նաև տեխնիկան  ժամանեցին նշված վայր:

Leave a Response