Կյանքը de factoՀասարակություն

Ոչ ՀՀ քաղաքացիները ևս իրավունք ունեն մասնակցել ՏԻՄ ընտրությանը, եթե նրանք վերջին 1 տարին հաշվառված են տվյալ համայնքում. ԿԸՀ քարտուղար

352views

Ոչ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ևս իրավունք ունեն տեղական ինքակառավարման մարմինների ընտրության ժամանակ քվեարկել, եթե նրանք վերջին 1 տարին  հաշվառված են տվյալ համայնքում:

Ասուլիսի ժամանակ ասել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը։

Նա մանրամասնեց, որ այն անձինք, ովքեր ՀՀ քաղաքացի չեն, սակայն  վերջին մեկ տարին հաշառված են, ունեն քվեարկելու  իրավունք, նրանց համար անձը հաստատող փաստաթուղթ է համարվում ՀՀ կողմից տրված կացության քարտը։

Սմբատյանն ընդգծել է, որ հաշվառման փաստը նաև ՀՀ քաղաքացիների համար է անհրաժեշտ.

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիները տվյալ համայնքում պետք է վերջին վեց ամսում ունենան հաշվառում, որպեսիզ ընդգրկված լինեն ընտրողների ցուցակում ու կարողանան քվեարկել»,-նշել է ԿԸՀ քարտուղարը։

Leave a Response