ԱռողջապահությունՀասարակություն

Այս պատվաստանյութերով իրականացվում է ԲԱՐԻ ԺՊԻՏՈՎ ԳԵՆՈՑԻԴ. Մարինա Խաչատրյան

3.2kviews

«Առողջ հանրություն» ՀԿ նախագահ Մարինա Խաչատրյանը ֆբ իր էջում գրել է․

«ՀՀ ողջ Կառավարությունը` Փաշինյանի գլխավորությամբ, լծվել է COVID-ի դեմ պատվաստանյութերի պրոպագանդայի գործին։

Նրանք ասում են, իբր պատվաստանյութն է միակ ճանապարհը` հաղթելու համավարակը։
Միևնույն ժամանակ, այդ նույն անձինք պնդում են, որ նույնիսկ պատվաստումից հետո անհրաժեշտ է կրել դիմակ (ինչը վնասակար է և չի պաշտպանում), պահպանել սոցիալական հեռավորություն։
Կազմակերպվում են «պատվաստումների շքերթ» շոուներ, ինչը մեկը մեկին կրկնում է չարաբաստիկ Գարդասիլ-4-ի «ստիպողական» գործընթացը։
Անկախ նրանից, թե իմ պնդումն ում դուրը չի գա և ում բիզնես շահերին կհարվածի.
Որպես մասնագետ պնդում եմ, որ հնարավոր չէ ստեղծել արդյունավետ պատվաստանյութ փոփոխվող վիրուսի դեմ։ Բոլոր պատվաստանյութերը մեծ վտանգի են ենթարկում մեր քաղաքացիների (հատկապես երեխաների) իմուն և գենետիկ համակարգը։ Շատ պատվաստանյութեր կարող են ազդել վերարտադրողական համակարգի վրա։
Պնդում եմ, որ այս պատվաստանյութերով իրականացվում է ԲԱՐԻ ԺՊԻՏՈՎ ԳԵՆՈՑԻԴ։
Վստահ եմ, որ Առողջապահության համակարգի կազմակերպիչները, Կառավարության անդամները, անձամբ Փաշինյան Նիկոլը տեղյակ են իմ նշած բոլոր խնդիրների մասին (մի բան էլ ավել կիմանան)։
Պնդում եմ, որ ոչ մի պատվաստանյութ չստացած երեխաներն ավելի առողջ են մեծանում, քան պատվաստանյութով օրգանիզմը քայքայած երեխաները։
Միաժամանակ պնդում եմ, որ չի կարելի տանել հակապատվաստումային քարոզ` 3 հիմնական պատճառով.
1. Հակապատվաստումային քարոզը կօգնի հանցագործ իշխանություններին պատվաստումները դարձնել պարտադիր (ինչն արգելված է մի շարք միջազգային փաստաթղթերով)։
2. Հակապատվաստումային քարոզի և բազմաթիվ հրաժարման դեպքերի պարագայում` մեզ կենթարկեն կենսաբանական հարձակման (նոր ու անհայտ վիրուսով, որը ոչ մի կապ չունի որևէ պատվաստանյութի հետ) ու կկոտորեն` որպես պատիժ։
3.Բոլոր այն էակները, ովքեր չունեն սեփական ուղեղ, պիտի պատվաստվեն ու սերունդ չտան։
Միևնույն ժամանակ տեղեկացնում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում ԱՐԳԵԼՎՈՒՄ Է ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹԵՐԻ ԳՈՎԱԶԸ։ Ես, իմ թիմակիցների հետ միասին, պատրաստվում եմ դիմել համապատասխան կառույցներին` ՀՀ Առողջապահության նախարարի աթոռը զբաղեցնող Անահիտ Ավանեսյանին, ՀՀ ՀՎԿԿ աշխատակից Գայանե Սահակյանին, ՀՀ վարչապետի աթոռը խայտառակող Նիկոլ Փաշինյանին և նրանց արբանյակներին օրենքով պատժելու համար»։

Leave a Response