Կյանքը de factoՄիջազգային

Ռուսաստանցի խաղաղապահները մոտ 40 լիտր արյուն են հանձնել Արցախում հիվանդների համար. ՌԴ ՊՆ

386views

Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները մոտ 40 լիտր արյուն են հանձնել այն քաղաքացիներին, որոնք բուժվում են հիվանդանոցներում և ապրում են Լեռնային Ղարաբաղի հեռավոր շրջաններում՝  սահմանազատման գծի մոտ, հայտնում է ՌԴ ՊՆ-ն:

Զինծառայողների կողմից արյան հանձնումը տեղի է ունեցել կամավոր հիմունքներով`ի պատասխան տեղական իշխանությունների` Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի մարդասիրական արձագանքման կենտրոնին ուղղված օգնության:

Մոտ 100 ռուս զինծառայող արձագանքել է կոչին և կամավոր արյուն հանձնել: Արյան նմուշառումն իրականացվել է խաղաղապահ զորակազմ հատուկ նշանակության բժշկական ստորաբաժանման մասնագետների կողմից`Ստեփանակերտ քաղաքի արյան փոխներարկման բաժնում:

Leave a Response