Կյանքը de facto

Ըստ Լավրովի՝ Արցախը ադրբեջանի հետ պետք է ունենա դելիմիտացված սահման, ինչի արդյունքում կլուծվի նաև Շուշիից և Հադրութից ադրբեջանական զինված ուժերը դուրս բերելու հարցը. Ղազինյան

461views

ՌԴ ԱԳ նախարար Լավրովն այսօր հայտարարեց, որ Արցախի Փառուխ գյուղի հետ կապված խնդիրը կլուծվի ԴԵԼԻՄԻՏԱՑԻԱՅԻ արդյունքում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը:

«Եթե սա լեզվի սայթաքում կամ բնակավայրերի շփոթություն չէր, ապա առաջանում է շատ հետաքրքիր ու անսպասելի իրավիճակ:

Հաշվի առնելով այն փաստը, որ Փառուխ գյուղը գտնվում է Արցախում, կարելի է ենթադրել, որ Ադրբեջանի հետ պետական սահմանի դելիմիտացիա պետք է անի ոչ միայն Հայաստանը, այլև Արցախը, իսկ դա նշանակում է, որ Լավրովի պնդմամբ, Արցախը ադրբեջանի հետ պետք է ունենա դելիմիտացված սահման, ինչի արդյունքում կլուծվի ոչ միայն Փառուխից, այլ նաև Շուշիից, Հադրութից և այլ հայկական բնակավայրերից ադրբեջանական զինված ուժերը դուրս բերելու հարցը:

Սպասենք հետագա զարգացումներին… »:

Leave a Response