Կյանքը de facto

«Զանգեզուրի միջանցքը» շրջափակման ծուղակ է. Ալի Աքբար Վելայաթի

284views

«Զանգեզուրի միջանցքի» նախագիծը շրջափակման ծուղակ է Իրանի և Ռուսաստանի համար. նման հայտարարությամբ է հանդես եկել Իրանի գերագույն առաջնորդ  այաթոլլահ Ալի Խամենեիի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին՝ ընդգծելով, որ այս միջանցքի հետևում կանգնած են Միացյալ Նահանգները, ՆԱՏՕ-ն, սիոնիստական ռեժիմը և պանթյուրքիստական շրջանակները։ Այս մասին գրում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի թելեգրամյան ալիքը:

Նրա խոսքով՝ այս նախագիծն իրականում ուղղված չէ տարածաշրջանային ինտեգրմանը, տնտեսական կայունությանը կամ ժողովուրդների բարեկեցությանը։ Ընդհակառակը, այն նախատեսված է Իրանը, Ռուսաստանը և Դիմադրության ճակատը ցամաքով շրջապատելու համար։

Վելայաթին  ոչ ուղղակիորեն զգուշացրել է, որ Թեհրանը այս սպառնալիքին արձագանքում է ոչ միայն խոսքերով, այլև գործողություններով:

Նրա խոսքով՝ Իրանը ռազմական ուժեր է տեղակայել սահմաններին և վարժանքներ է անցկացրել՝ ցուցադրելով իր «կարմիր գիծը»։

«Պասիվ և դիտորդական քաղաքականության դարաշրջանն ավարտվել է. Իրանն այժմ իրականացնում է կանխարգելիչ և ակտիվ գործողությունների ռազմավարություն», — ասել է նա։

Leave a Response