Արցախում մահացած 19-ամյա զինծառայողը իրեն ամրակցված զենքից կրակել է իր կրծքավանդակին․ ՔԿ-ն նոր մանրամասներ է հայտնել
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 360.1-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով հարուցված քրեական գործով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ 2021թ. հուլիսի 26-ին՝ ժամը 22։26-ի սահմաններում, ՊԲ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Սարգիս Ժիրայրի Գրիգորյանը կրակային դիրքում իրեն ամրակցված ԱԿ տեսակի ինքնաձիգից ինքն իրեն կրծքավանդակի ձախ շրջանում արձակել է մենահատ կրակոց և ստացել մահացու հրազենային վնասվածք:
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը տեղեկացրել էր, որ հուլիսի 26-ին՝ ժամը 22:26-ի սահմաններում, հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2002թ. ծնված Սարգիս Ժիրայրի Գրիգորյանը: