ԱռողջապահությունՀասարակություն

Առավոտյան ժամը 8։00-ի դրությամբ «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի զոհերի թիվը հասել է 6-ի

36.9kviews

Առավոտյան ժամը 8։00-ի դրությամբ «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի զոհերի թիվը հասել է 6-ի․ ըստ ԱԻՆ խոսնակ Հայկ Կոստանյանի, քիչ առաջ փլատակներից փրկարարները դուրս են բերել ևս մեկ դի։

 

Արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչ, փոխգնդապետ Գարի Արմաղանյան «Ազատությանը» փոխանցեց, որ 4 զոհի ինքնությունը պարզված է՝ Միսակ Մարգարյան՝ ծնված 1964 թվականին, Անահիտ Մխիթարյան՝1967թ․, Ջեմմա Նազարյան՝ 1960թ․, Գայանե Ավետիսյան՝ 1966թ։

 

Ժամը 8-ի դրությամբ, ըստ Արմաղանյանի, անհետ կորած քաղաքացիների թիվը 16-ն է։

Leave a Response