Կյանքը de factoՀասարակություն

Պետք է զարթնել ու այս անհավատների խմբակին վռնդել. Արա Զոհրաբյան

1.4kviews

Պետք է զարթնել ու այս անհավատների խմբակին վռնդել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Արա Զոհրաբյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը փորձում է հունվարի 3-ը, 4-ը և 5-ը, որոնք «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի մեջ նշված են, որպես նախածննդյան տոներ, ինչպես նաև Սուրբ Ծննդյան և Հայտնության տոնին հաջորդող` Մեռելոց հիշատակի օրը՝ հունվարի 7-ը, դարձնել աշխատանքային օրեր:

Հիմնավորումը սպասելի էր՝ նյութական օգուտը կավելանա:

Լավ, հիմա ոնց բացատրես աթեիստ չինովնիկին ու մյուս ՔՊ-ականներին, որ մարդը բացի նյութական պահանջմունքներից ունի նաև հոգևոր պահանջմունքներ, որոնք բավարարվում են հոգևոր մշակույթի արժեքների օգնությամբ։ Հոգևոր մշակույթը ընդգրկում է մարդու հոգևոր գործունեության արդյունքները՝ կրոնը, արվեստը…:

Քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած Հայաստանում վերացնում են նախածննդյան տոները և Մեռելոց հիշատակի օրը:

Ու այս գործին լծվել են իրենց պղծասեր քարոզիչները:

Քաղաքացիական պայմանագիրը բոլոր հարցերը լուծել է, մարդկանց կյանքի որակը բարելավել է, Արցախի հարցը լուծել է, կորոնավիրուսի ճգնաժամը հաղթահարել է, բոլորս ապրում ենք երջանիկ, մնացել է միայն ՆԱԽԱԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԵՐԸ վերացնել, որ օգուտ լինի:

Ինչ ասեմ: Մեզ հասնում է:

Պետք է զարթնել ու այս անհավատների խմբակին վռնդել: Հավատացեք ուրիշ տարբերակ չկա:

Հ.Գ. Բոլոր համընկնումները պատահական չեն:

Սաղմոս 73:8 — Նրանց ազգակիցներն իրենց սրտում միասնաբար ասացին. «Եկեք վերացնենք Աստծու բոլոր Տոներն երկրի երեսից»»:

Leave a Response